ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Աբելի արյունը խոսում է

Աբելի արյունը խոսում է
17.04.2015 | 00:31

Պատահական ոչինչ չկա այս հին ու բարի արևի տակ: Պատահական չէր նաև Հռոմի պապի աստվածաշնչյան մեջբերումը Կայենի ու աշխարհում առաջին եղբայրասպանության մասին, ինչի առնչությամբ նույն Սուրբ գիրքն ասում է` մինչ հիմա Աբելի արյունը խոսում է տիեզերքում:
Աբելին միացած առաջին ցեղասպանության արյունը նույնպես խոսել է, սակայն հարյուր տարվա շեմին արդեն շա՜տ բարձր` Կայենին պատճառելով խոր անհանգստություն:
Այո, կարելի է իրավամբ պնդել` առաջին անգամ թուրքական գրագետ, ճկուն դիվանագիտությունը համրացել, հայտնվել է, իրենց ասած, ոչ թե «ցունամիի», այլ խոր շիզոֆրենիայի մեջ: ՈՒ որևէ կերպ չի կարողանում գտնել դույզն-ինչ եզր` փրկելու իր արյունոտ ձեռքերն ու դեմքը աշխարհի առաջ` հայտնվելով ահավոր անզոր ցայտնոտում: Եվ ոչ այն պատճառով, որ Հռոմի պապն ասաց այն, ինչ պարտավոր էր ասելու, ոչ էլ այն, որ մի շարք երկրներ ճանաչեցին կատարվածը։ Ոչ էլ այն պատճառով, որ Եվրոպական խորհրդարանն ընդունեց հզոր բանաձև, իտալացի պատգամավորը նետեց Էրդողանի արյունոտ երեսին` «մաֆիոզ», Թուրքիան էլ այնքան է գլուխը կորցրել, որ Դավութօղլուի գլխավոր խորհրդականը ¥թեկուզ` հայ Մահճուպյանը¤ ակամա արտաբերեց` հայերի հետ կատարվածը ցեղասպանություն չանվանելն անհնար է, և ոչ էլ այն պատճառով, որ ապրիլի 24-ին այստեղ է հավաքվելու աշխարհը` Պուտինա-Օլանդա-Քլինթոնա «խառնարանով», այլ որ Թուրքիայի հետ արդեն «խաղում» է Աստված:
Իսկ երբ «խաղում» է Աստված, բոլորը լռում ու հետ են քաշվում, քանզի Աբելի արյունն այլևս ոչ թե խոսում, այլ արարումի է «ելնում»:
ՈՒ համոզված պետք է պնդել` վերիմաստային այն պտույտը, որ սկսվել է այս օրերին, իր հորձանուտի մեջ առնելով աշխարհն ու առաջին հերթին Հայաստանն ու «արտածված» Թուրքիան, վերին Ձեռքի ու Կամքի արտահայտության մեջ է` առաջին հերթին:
Ի՞նչ է մնում մեզ անել: Կարելի է ասել` ոչինչ, որովհետև այնտեղ, որտեղ Աստված է, մարդը կարող է լոկ խանգարել: Մեզ «մնացողը» պտույտի այս թափն զգալը և նրան հարմարվելն է, թույլ տալը, որ Աստված այսպես շար-շար բացի հայոց կոդը` աշխարհի ու մարդկության առաջ: Մեզ «մնացողը» լուռ ու հնազանդորեն թույլ տալն ու չընդդիմանալն է` ներքին շերտերում կոդի բացվածքի խորության հարցում: Ապրիլի 24-ին: Է՛լ առավել` 23-ին, երբ կղողանջեն հայոց բոլոր եկեղեցիների զանգերը` ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի: Եվ այդ զանգերի ղողանջների ներքո կսրբադասվեն երկնքում եղող մեր նահատակները` անջատվելով, զատվելով մեզնից որպես Տիրոջ սրբեր:
Մեզ մնացածը այդ զատված տարածքն Աբելի ձայնով ու արյամբ լցնելն է, որպեսզի այն շարունակի խոսել աշխարհի հետ, բայց առաջին հերթին մեր ազգի, նրա սրտի, մտքի ու կարողությունների, որպես առաջինը քրիստոնեացած, աշխարհի բոլոր արյունների համար պատասխանատու, որ կարող է խաչվել քրիստոսաբար ու հարություն առնել քրիստոսակերպ:
Մեկ քայլ է պետք լոկ դրա համար:
Գիտակցել պահը ու ներհայեցվել` ըստ այդմ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1577

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ